Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Նախագահը հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Նախագահը հանդիպել է հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին
01.10.2015 | 19:08

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ-ի արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ:
Սերժ Սարգսյանը ողջունել և կարևորել է համահայկական նշանակության հարցերով Միացյալ Նահանգներում մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը, բարձր գնահատել նրանց դերը նաև հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում, քննարկել կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը, նաև` հեռանկարին վերաբերող հարցեր` նկատի առնելով արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող նոր իրողություններն ու մարտահրավերները, որոնք պահանջում են նորովի, համարժեք մոտեցումներ ու գործողություններ: Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներն ու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթի հիմնական շեշտադրումները, Ադրբեջանի կողմից հատկապես վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Սերժ Սարգսյանին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու, Հայաստանում նրանց ապաստան տալու, Սիրիայում նրանց հնարավորինս աջակցություն ցուցաբերելու համար: Նախագահը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հանդիպում կունենա նաև ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ